Ռազմական 

Ունենք տարբեր խնդիրները լուծելու համար տարբեր միջոցներ. ԱՀ ՊԲ հրամանատար

analitik.am

Սահմանում իրավիճակը կայուն է ու հանգիստ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, հայտնել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը:

Մնացականյանի խոսքերով, որոշակի խախտումներ իհարկե լինում են, դրանք սահմանափակվում են հիմնականում հրաձգային զենքերից արձակված կրակոցներով՝ այն էլ մանր տրամաչափի:

ԱՀ ՊԲ հրամանատարը նշեց, որ աշխատում են խախտումներին նպատակային պատասխան տալ, եթե դրա անհրաժեշտությունը կա:

Խոսելով հայկական կողմի ռազմական տեխնիկայի, սպառազինության միջոցների մասին՝ Մնացականյանը հայտնեց, որ այդ մասով ամեն ինչ նորմալ է, տեսականին տարբեր է, կան տարբեր խնդիրներ լուծելու համար տարբեր միջոցներ:

Նոր ձեռբերումների մասին ԱՀ ՊԲ հրամանատարը չխոսեց՝ նշելով, որ այդ մասին կխոսեն համապատասխան մարմինները ձեռքբերումներից հետո: Ամեն դեպքում նա նշեց, որ զինանոցը մշտապես թարմացվում է նոր սպառազինությամբ՝ քանակական և որակական առումով:

Նույն շարքից