Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը, խոսելով Արցախում զինվորների հագուստի կենցաղի մասով բարձրացվող հարցերի մասին, նշեց, որ այդ հարցերին մշտապես ուշադրություն է դարձվել, և դա այն ուղղությունն է, որը պետք է մշտապես կատարելագործվի:
Մնացականյանը հերքեց, որ երբեմն բողոքներ են լինում, այդ թվում նաև ծնողներից. «Մի մասն անանուն են, մի մասը՝ հասցեական: Աշխատում ենք բոլոր բարձրացրած հարցերին արձագանքել, ստուգումներ իրականացնել: Լինում են դեպքեր, որ համապատասխանում են իրականությանը, սակայն դրանք եզակի դեպքեր են լինում: Հիմնականում չեն համապատասխանում»:
Ինչ վերաբերում է սնունդին, ապա Մնացականյանը նշեց, որ տեսականին ապրիլի 9-ից փոխվել է. «Արդեն ունենք 4 տեսակով սնունդ: Նախկինի թերությունները հաշվի առնելով՝ փոփոխություններ ենք արել»:
ՊԲ հրամանատարը խոսեց նաև չարաշահումների մասին՝ հայտարարելով, որ դրանք լինում են բոլոր տեղերում, եթե գործ ունենք մարդու հետ, ով սխալական է. «Միշտ բացահայտումներ լինում են: Իհարկե փոփոխություններ լինում են: Ամեն օր մի փոփոխություն լինում է: Պետք է աշխատենք բոլոր ուղղություններով առաջընթաց գրանցել»: