Ռազմական 

Սուտ է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ վառելիքի փոխարեն ջուր է եղել զինտեխնիկայի մեջ. Արցախի ՊԲ հրամանատար

analitik.am

Տարբեր մարդիկ նշում են իբր ապրիլյան պատերազմի ժամանակ զինտեխնիկայի վառելիքի փոխարեն ջուր է եղել, սակայն նման բան չի եղել: Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը՝ խոսելով բանակում չարաշահումների, բացահայտումների և տարբեր խոսակցությունների մասին:

Մնացականյանը նշեց, որ հիմա բոլոր մեխանիկ-վարորդները զորացրված են, բանակում չեն կաշկանդված լինելու համար. «Բոլորի տեղն էլ գիտեք, կարող եք նրանց հարցնել՝ արդյո՞ք նման դեպք եղել է, թե՝ ոչ: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտնում եմ, որ նման դեպք երբևիցե չի եղել: Դա չգիտեմ, թե ում կողմից իրականացվող շահարկումներ են ու չգիտեմ, թե ինչ նպատակով է դա արվում»:

Նույն շարքից