Մշակույթ 

Հայտնաբերվել է 1970թ. գողացված Գոգենի և Բոնարի կտավները

Իտալական իշխանությունները հայտարարել են, որ իրենց հաջողվել է վերադարձնել երկու արժեքավոր նկար, որոնք գողացվել էին Լոնդոնում 1970-ական թվականներին:

 

Պոստիմպրեսիոնիստներ Պոլ Գոգենի և Պիեր Բոնարի կտավները գնահատվում են մի քանի միլիոն դոլար: Նկարները կցուցադրվեն Հռոմում օրվա երկրորդ կեսին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ:

 

Սպասվում է, որ ճեպազրույցի ժամանակ ոստիկանության ներկայացուցիչները և Իտալիայի մշակույթի նախարարը կհայտնեն գործողության մանրամասները, որի արդյունքում կտավները հայտնաբերվել են:

 

Նույն շարքից