Վերլուծական 

Վիրավոր Առյուծը և Բորենիները

Կենդանական աշխարհում,երբ ամեն ինչ բնազդային վիճակում է, բորենիները առյուծին հանդիպելիս ուղղակի ճողոպրում են,իսկ երբ տեսնում են նրան վիրավոր ` ոհմակով հարձակվում են:


Հայաստանյան իրականության մեջ, ամեն ինչ հակառակն է` առյուծը հզոր է, հավաքվում են կողքը և սկսում ոտքերը լիզել, հենց վիրավորվում է ոհմակով փախչում են: Այնուամենայնիվ զարմանալի ազգ ենք, կամ էլ մեր բորենիները  Պերմյակովի նման, ազգային պատկանելիություն չունեն:


Այնուամենայնիվ բորենիները  նույնպես աստծո կողմից ստեղծված անասուններ են, և մենք մեր հումանիստական մղումներով դրդված, Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի պահպանմամբ մտահոգված,ուզում ենք մի խորհուրդ տալ ՀՀ ում բնակվող բորենիներին:


Այսօրվա գործող Նախագահը,ի տարբերություն իր նախորդի զզվում է բորենիներից,հատկապես ճամբարից ճամբար փախչող,նրա համար կա մի սկզբունք,ճիշտ է բորենի  է, բայց իմն է, իսկ դուք այլևս ոչ մեկինը չէք, ուղղակի շակալ էք, թեկուզ և «անկախ»:


Աղբյուրը՝ crimenews.am

 

Նույն շարքից