Ռազմական 

Դավիթ Տոնոյանն ընտրվել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

analitik.am

Հոկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը:

Նիստի ընթացքում ներկայացվել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր անդամները:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ միաձայն ընտրվել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Հոգաբարձուների խորհրդի նախագահին և անդամներին ամփոփ հաշվետվություն է ներկայացվել ռազմամարզական վարժարանի ընթացիկ աշխատանքների և խնդիրների, կրթական ծրագրերի վերաբերյալ, քննարկվել են առաջիկա անելիքները: Ներկայացվել են նաև 2018-2019թթ. ուսումնական տարվա ընդունելության վիճակագրական տվյալներ:

Նույն շարքից