Ռազմական 

Հանդիպում՝ Հայաստանի և Վրաստանի սահմանային ներկայացուցիչների միջև․ ստորագրվել է արձանագրություն

analitik.am

Հոկտեմբերի 16-ին «Բավրա» սահմանային վերահսկողության բաժնում կայացավ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանային ներկայացուցիչների պլանային հանդիպում:

Նիստի ընթացքում սահմանային ներկայացուցիչները փոխանակվեցին պետական սահմանի տվյալ հատվածում տիրող իրավիճակի մասին տեղեկատվությամբ, քննարկեցին պետական սահմանի ռեժիմի պահպանման և տարբեր իրավիճակներում  փոխգործողությունների ճշգրտման վերաբերյալ հարցեր:

Հանդիպումն ընթացավ բարեկամական և փոխվստահության մթնոլորտում:

Նիստի արդյունքներով  ստորագրվեց արձանագրություն:

Նույն շարքից