Մշակույթ 

ՀՊՖՆ-ն հանդես կգա Յուստուս Ֆրանցի ղեկավարությամբ

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես է գալու գերմանացի դիրիժոր Յուստուս Ֆրանցի ղեկավարությամբ: Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են նվագախմբի մամուլի ծառայությունից:  Համերգի ընթացքում ներկայացվելու է Գրիգի Ակադեմիական նախերգանքը և Դաշնամուրի կոնցերտը, Բրամսի թիվ 1 սիմֆոնիան: Որպես դաշնակահար հանդես է գալու Տրիստան Պֆաֆը (Ֆրանսիա):

Համերգը կայանալու է ապրիլի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: 

Նույն շարքից