Գիտություն 

Երաշխավորվել է վերապատրաստող կազմակերպություն․ ԿԳՆ

analitik.am

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրամանով նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստում իրականացնելու համար երաշխավորվել է Ուսուցման ազգային հիմնադրամը:

Հրամանի համար հիմք է ծառայել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2018 թվականի հոկտեմբերի 24-ի N 855-Ա հրամանով ձևավորված հանձնաժողովի եզրակացությունը: ՀՀ ԿԳՆ կողմից հայտարարված վերապատրաստող կազմակերպության ընտրության մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել միայն մեկ կազմակերպություն` Ուսուցման ազգային հիմնադրամը: Համաձայն հանձնաժողովի եզրակացության` նշված կազմակերպությունը բավարարել է ԿԳ նախարարության սահմանած պահանջները:

Նույն շարքից