Ռազմական 

Տեղի է ունեցել հայ և ռուս սահմանապահների աշխատանքային հանդիպումը․ քննարկվել է սահմանի պահպանության տեխնիկական միջոցների վիճակը

Հոկտեմբերի 26-ին, Հայաստանի Հանրապետությունում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության Սահմանապահ վարչությունում կայացավ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վ. Ռ. Սարգսյանի և ՀՀ-ում ՌԴ ԴԱԾ Սահմանապահ վարչության պետ, գեներալ-մայոր Ռ. Ն.Գոլուբիցկու աշխատանքային հանդիպումը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին սահմանի պահպանության տեխնիկական միջոցների վիճակը, հայ-իրանական ու հայ-թուրքական հատվածներում դրանց փուլային արդիականացման հարցը:

Նույն շարքից