Պենտագոնը Գերմանիայի «Ռամշթայն» օդուժի բազայում իրականացրել է մոտ հարյուր բեռնարկղերով զենքերի և սարքավորումների մատակարարում: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով բազայի պաշտոնական կայքէջին։
Հայտնի է, որ սա 1999 թվականից ի վեր, ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ամենամեծ մատակարարումն է, երբ իրականացվել է ավելի քան 900 օդային թռիչքներ՝ Յուգոսլավիայում:
Նշվում է, որ բեռնարկղերի պարունակությունը նախատեսված է «արագ արձագանք ագրեսիվ խաղացողների սպառնալիքներին» ապահովմանը:
«Ռամշթայն» օդային բազան ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի խոշորագույն ռազմակայանն է: Այն նաև տեղակայված է Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի շտաբի և, հավանաբար, ռազմական անօդաչուների առաքելության վերահսկման կենտրոնին մոտ: