Միջազգային Պատահարներ 

Ռումինիայում երկրաշարժ է տեղի ունեցել՝ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Ռումինիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:

Նշվում է, որ ցնցումները գրանցվել են ժամը 00.38-ին, իսկ էպիկենտրոնը գտնվել է Կոմանդաու բնակավայրի մոտակայքում՝ 148 կմ խորության վրա: Նշվում է նաև, որ ցնցումները զգացվել են հարևան երկրներում: Իսկ զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան

Նույն շարքից