ՀՀ ՊՆ վարչական համալիրում ԶՈՒ ԳՇ պետի գլխավորությամբ տեղի է ունեցել հավաք-խորհրդակցություն, որին մասնակցում էին զորամիավորումների և հանրապետական զինվորական կոմիսարիատի իրավաբանները:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինվորական օրենսդրության փոփոխություններին վերաբերող հարցեր, տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Մասնակիցներն անդրադարձել են նաև զինվորականների գործունեության ընթացքում ծագող խնդիրներին, դրանց լուծման իրավական ուղիներին, պարտադիր ժամկետային և պայմանագրային կազմի զինծառայողների իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացման և զորային օղակում տարվող իրավական աշխատանքներին:
Հստակեցվել են ԶՈՒ գլխավոր շտաբում իրականացված կառուցվածքային և զորային օղակի իրավաբան-սպաների հաստիքների ընթացիկ և նախատեսվող փոփոխությունները: