Ռազմական 

Աշխատանքային այցով Լիբանանում է Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը

Նոյեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Լիբանանի Հանրապետություն։

Բեյրութի օդանավակայանում Դավիթ Տոնոյանին դիմավորել է Լիբանանի պաշտպանության նախարար Յաքուբ Սարրաֆը։ Ողջունելով միմյանց,երկու բարեկամ պետությունների պաշտպանության նախարարները կարճ քննարկում են անցկացրել։

Նոյեմբերի 2-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այցելել է Լիբանանի Հանրապետությանպաշտպանության նախարարություն։ Դիմավորման արարողությունից հետո Դավիթ Տոնոյանը ծաղկեպսակ է դրել Լիբանանի նահատակվածզինվորների հուշարձանին։

Երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկել ենհամագործակցության համատեղ ծրագրեր, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։ Հանդիպման ավարտին ԴավիթՏոնոյանը և Յաքուբ Սարրաֆը ստորագրել են Ռազմական համագործակցության մասին համաձայնագիր։

Լիբանանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լիբանանումխաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական դասակի տեղակայման վայր։

Նույն շարքից