Աֆղանստանում արմատական «Թալիբան» շարժման առնվազն 34 զինյալ ոչնչացվել են։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը:
Նշվում է, որ Աֆղանստանի ազգային անվտանգության ուժերը (ADSF) անցկացրել են 8 ռազմական գործողություն, ինչպես նաև մաքրման աշխատանքներ և 99 հատուկ գործողություն, որի արդյունքում կա 34 զոհ և 15 վիրավոր»,-ասված է գործակալության հայտարարության մեջ:
Հայտնի է նաև, որ Աֆղանստանի անվտանգության ուժերը ոչնչացրել են թշնամու պաշտպանական 4 մարտական դիրք, պայթուցիկ սարքեր և ականների արտադրության մեկ գործարան: Բացի այդ, Աֆղանստանի ռազմաօդային ուժերն իրականացրել են 8 հրթիռային հարված զինյալների ուղղությամբ:
Ինչպես նշում է գործակալությունը, «Թալիբանը» չի մեկնաբանում այս տեղեկատվությունը: