Նոյեմբերի 4-ին ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքեր են այցելել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Այցի ընթացքում հայկական երկու հանրապետությունների ղեկավարները ծանոթացել են առաջնագծում տիրող իրավիճակին, հետաքրքրվել մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններով:
Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ դիրքեր են այցելել Բակո Սահակյանը և Նիկոլ Փաշինյանը