Ռազմական 

ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական հայտարարությունը

analitik.am

Հայաստանն Ադրբեջանից գերիների փոխանակման մասին առաջարկ չի ստացել: Այսօր` նոյեմբերի 8-ին, լրագրողներին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը` արձագանքելով ադրբեջանական հայտարարություններին, թե Բաքուն Երևանին առաջարկել է փոխանակել ռազմագերիներին և պատանդներին:

Բալայանը նշեց, որ նման առաջարկները սովորաբար լինում են ԿԽՄԿ-ի միջոցով. «Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչի մասին է խոսքը, հաշվի առնելով այն, որ Հայաստանում և Արցախում ռազմագերիներ չկան: Մենք բավական բաց ենք աշխատում: Եթե նրանց կողմից նման նախաձեռնություն եղել է, դա հնարավոր է ներքին կամ արտաքին շահառուներին ուղղված հայտարարություններ են»։

Նույն շարքից