Առողջապահություն 

«Ինչպես ամրապնդել հանրության առողջությունը». քննարկումները շարունակվում են

analitik.am

Առողջապահության նախարարությունը  Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի հետ համատեղ առողջապահության ոլորտի մասնագետների հետ կազմակերպել է հերթական հանրային քննարկումը՝ «Ինչպես ամրապնդել հանրության առողջությունը» թեմայի շուրջ:

Պատասխանելով բարձրաձայնված հարցերին՝ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը կարևորել է հանրային առողջապահական ծրագրերի իրականացումը, ինչը թույլ է տալիս կանխարգելել հիվանդությունները՝ իրականացնելով առավել արդյունավետ միջամտություններ առողջ հասարակություն ձևավորելու ճանապարհին:

«Այս մոտեցման պահպանումը անմիջականորեն կխթանի հանրային ռեսուրսների սուղ միջոցների առավել արդյունավետ և նպատակային բաշխումը»,-ընդգծել է փոխնախարարը:

ՀԱՀ Թրփանճեան ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանն անդրադարձել է նախորդ քննարկումների թեմաներին։ Այնուհետև Լենա Նանուշյանը ներկայացրել է նախարարության գործունեությունը, որդեգրած քաղաքականությունը և կոչ արել մասնակիցներին լինել ակտիվ, բարձրացնել  հարցեր ու առաջարկներ։

Քննարկվել են նաև սքրինինգների իրականացման, ծխախոտի օգտագործման վերաբերյալ նոր օրենքի, սննդի մեջ աղի քանակի սահմանափակման, աշխատանքի հիգիենայի, ՄԻԱՎ/ԻԱՀ-ի և տուբերկուլոզի  դեմ պայքարի ծրագրերի իրականացման, առողջ ապրելակերպի խթանման, ալկոհոլային խմիչքի գովազդի  և այլ հարցեր։

Նույն շարքից