Միջազգային Պատահարներ 

Կալիֆորնիայում տեղի ունեցած հրդեհների հետևանքով զոհվածների թիվը հասել է 25-ի

analitik.am

Նոյեմբերի 11-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում տեղի ունեցած անտառային հրդեհների հետևանքով զոհվածների թիվը հասել է 25-ի։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։

Բյութի տարածաշրջանի հրդեհային ծառայության աշխատակիցները լրատվամիջոցներին հայտնել են, որ միայն երկրի հյուսիսում գտնվող Պարադայս քաղաքում հայտնաբերվել է 23 մարդու դի:

Իր հերթին, Լոս Անջելեսի ոստիկանության վարչության պետ Ջոն Բենեդիկտը տեղեկացրել է, որ ևս երկու հոգի հայտնաբերվել է Մալիբու քաղաքում՝ խաղաղօվիանոսյան ափին։

Նշվում է, որ ավելի քան 400 հրշեջ է ներգրավված եղել հրդեհաշիջման աշխատանքներում: Ամերիկյան իշխանությունների խոսքերով, հրդեհները դարձել են Կալիֆորնիայի պատմության մեջ առավել ավերիչ երևույթներից մեկը:

Բյութիում, Վենտուրայում և Լոս Անջելեսում հայտարարվել է արտակարգ իրավիճակ:

Նույն շարքից