Առողջապահություն 

Վարակիչ հիվանդությունները ՀՀ չափահաս բնակչության շրջանում հաշմանդամության և մահացության հիմնական պատճառներից են

analitik.am

«Ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելման և հսկողության ոլորտում ներդրումները հիմնավորող փաստարկներ. առաքելություն Հայաստան» շրջանակում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ)՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության օժանդակությամբ, իրականացնում են համատեղ գլոբալ ծրագիր: Այն նպատակ ունի խթանելու ՈՎՀ դեմ պայքարին ուղղված միջգերատեսչական միջոցառումների իրականացումը` մշակելու ՈՎՀ կանխարգելման, բուժման և հսկողության ոլորտում անելիքները, գնահատելու ծախսարդյունավետությունը:

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել են ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի աշխատակից Ջիլ Ֆարինգթոնը, ԱՀԿ կենտրոնական գրասենյակի աշխատակից Ալեքսեյ Կուլիկովը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևը, ՄԱԶԾ-ի ներկայացուցիչ Դանիել Գրաֆթոնը, ԱՀԿ ԵՏԳ անդամ Ամելի Շմիթը, ԱՀԿ խորհրդատու Աննա Կոնցևայան, կրտսեր տնետսագետ Դենիս Ֆեդիևը, նախարարության և Աառողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցիչներ:

Ողջունելով հյուրերին` փոխնախարարը նշել է, որ ոչ վարակիչ հիվանդությունները Հայաստանի չափահաս բնակչության շրջանում հիվանդացության, հաշմանդամության և մահացության հիմնական պատճառներից են: Ընդ որում, մահացության կառուցվածքը կրկնօրինակում է եվրոպական տարածաշրջանի մահացության պատկերը և կազմում է մոտ 80% և ունի ամենամյա աճի միտում:

«Ոչ վարակիչ հիվանդությունների բեռի նվազեցումը նախարարության գերակա խնդիրներից է. կանխարգելումը և դրանց դեմ պայքարը պահանջում են համակարգված մոտեցում և կանոնակարգում բոլոր ոլորտներում՝ ներառելով միջգերատեսչական համագործակցությունը»,- ընդգծել է Լենա Նանուշյանը:

Հյուրերը կարևորել են ՈՎՀ-ի վարման առավել արդյունավետ ներդրումները, ինչը ներառում է այդ հիվանդությունների սքրինինգը և բուժումը, նաև պալիատիվ օգնության մատչելիության ապահովումը` շեշտելով, որ համագործակցված աշխատանքը կբերի ՈՎՀ-ից ռիսկերի կրճատմանը և կնպաստ այդ հիվանդությունների կանխարգելմանն ու դրանց դեմ պայքարի միջոցառումների իրականացմանը:

Կողմերը քննարկել են ծրագրի միջգերատեսչական լայնամասշտաբ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, որը կհանգեցնի ՈՎՀ տնտեսական բեռի նվազեցմանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ տեղական և միջազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակում կուսումնասիրվեն ՈՎՀ վերաբերյալ տարբեր միջգերատեսչական աղբյուրների տվյալները և հիմնախնդիրները:

Նույն շարքից