Առողջապահություն 

Ներկայացվել են ՈՀԿ-ի տնտեսական բեռը գնահատելու մոդելներ

analitik.am

«Ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելման և հսկողության ոլորտում ներդրումները հիմնավորող փաստարկներ. առաքելություն Հայաստան» շրջանակում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ)՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության օժանդակությամբ, իրականացնում են համատեղ գլոբալ ծրագիր: Թեմայի վերաբերյալ այսօր, առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում:

Հանդիպմանը մասնակցել են, ԱՀԿ կենտրոնական գրասենյակի աշխատակից Ալեքսեյ Կուլիկովը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևը, ՄԱԶԾ-ի ներկայացուցիչ Դանիել Գրաֆթոնը, ԱՀԿ խորհրդատու Աննա Կոնցևայան, կրտսեր տնետսագետ Դենիս Ֆեդիևը, նախարարության և Առողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցիչներ:

Ծրագիրը նպատակ ունի խթանելու ՈՎՀ դեմ պայքարին ուղղված միջգերատեսչական միջոցառումների իրականացումը` մշակելու ՈՎՀ կանխարգելման, բուժման և հսկողության ոլորտում անելիքները, գնահատելու ծախսարդյունավետությունը:

Հյուրերն առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին ներկայացրել են, թե ինչպիսի տնտեսական մոդելի կիրառման միջոցով է հնարավոր իրակնացնել ոչ վարակիչ հիվանդությունների, մասնավորապես արյան շրջանառության, շաքարային դիաբետի, չարորակ նորագոյացությունների հետ կապված  հիվանդությունների բեռի գնահատումը:

«Սա շատ կարևոր հիմք է, հստակ երևում է պատկերը այս հիվանդությունների տնտեսական բեռի, և թե ինչպիսի միջոցառումներ պետք է իրականացվեն այդ հիվանդությունների նվազեցման կապակցությամբ»,- շեշտել է Արսեն Թորոսյանը:

Նախարարի տեղակալ Արսեն Դավթյանը նշել է, որ բավականին բարփոխումներ են նախատեսվում, որոնց շրջանակում հիվանդությունների բուժումը պետք է մատչելի լինի:

Առաքելության շրջանակում աշխատանքային հանդիպումներ են եղել ՀՀ աշխատանքի սոցիալական հարցերի, տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանասների նախարարությունների և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մասնագետների հետ:

ՈՎՀ կանխարգելման և հսկողության հարցերով տեղի է ունեցել նաև կլոր սեղան քննարկում:

Նույն շարքից