Գիտություն 

ԿԳ նախարարի տեղակալն ընդունել է բողոքող հավակնորդներին

analitik.am

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանի նախաձեռնությամբ այսօր հանդիպում է կայացել հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում անցկացված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի` հավաստագրի քննությունների սահմանված շեմը չհաղթահարած այն հավակնորդների հետ, ովքեր համաձայն չեն քննության արդյունքների հետ:

Հանդիպմանը հրավիրված 14 հավակնորդներից ներկայացել է 4-ը: Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում. մասնավորապես, երկուստեք քննարկվել են բոլոր վիճահարույց հարցերը և բոլոր տարընթերցումներին տրվել են հստակ պարզաբանումներ:

Լուսինե Առաքելյանը նշել է, որ քննության բողոքարկումից հետո սահմանված կարգով որևէ հավակնորդից գրավոր պահանջ չի եղել քննության ձայնագրությունը տրամադրելու վերաբերյալ, սակայն եթե վերջիններս դիմեն ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ապա նրանց կտրամադրվեն իրենց անձնական ձայնագրությունները և, ըստ անհրաժեշտության, սահմանված կարգով նրանք կարող են դիմել դատարան:

Հիշեցնենք, որ  հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում անցկացված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի` հավաստագրի քննություններին մասնակցել է 199 հավակնորդ, որոնցից հավաստագիր է շնորհվել 128-ին:

Նույն շարքից