Գիտություն 

Ուսման վարձի փոխհատուցման նպատակով փաստաթղթերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է

analitik.am

Հաշվի առնելով ՀՀ կրթության և գիտության նախարարություն հասցեագրված բազմաթիվ դիմումները` ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրահանգով, սոցիալապես անապահով, ինչպես նաև սահմանամերձ համայնքներում բնակվող ընտանիքների ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցման նպատակով փաստաթղթերի ներկայացման ժամկետը երկարաձգել է մինչև նոյեմբերի 23-ը:

Ըստ այդմ` անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող և սահմանամերձ համայնքներում բնակվող ընտանիքների ուսանողները, ովքեր համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշման («Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգը հաստատելու մասին» 1183-Ն որոշում), իրավունք ունեն պետության կողմից ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստանալ, սակայն ուշացրել են համապատասխան փաստաթղթերը  ներկայացնել բուհ կամ ԿԳ նախարարություն, մինչև սույն թվականի նոյեմբերի 23-ը ներառյալ կարող են ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացնել ուսման վարձի փոխհատուցման համար պահանջվող փաստաթղթերը:

Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչություն` 010-58-95-26 հեռախոսահամարով:

Նույն շարքից