Ադրբեջանի Գյանջայի բնակելի թաղամասում պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում փլատակների տակ կարող են լինել մարդիկ։ Ըստ նախնական տեղեկությունների պատճառը կարող է լինել գազի արտահոսքը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Գյանջայի բնակելի շենքում տեղի է ունեցել պայթյուն, ինչի արդյունքում շենքի մի մասն ավերվել է, նախնական տվյալների համաձայն` փլատակների տակ կան մարդիկ»,-ասված է Ադրբեջանի ԱԻՆ-ի տարածած հայտարարության մեջ: