Ռազմական 

Դավիթ Տոնոյանը հանդիպեց Աֆղանստանում տեղակայված «RS» զորքերի փոխհրամանատար, գեներալ Սալվատորե Քամփորելիի հետ

analitik.am

«Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը Քաբուլում հանդիպեց Աֆղանստանում տեղակայված «RS» զորքերի փոխհրամանատար, գեներալ Սալվատորե Քամփորելիի հետ։

Իտալացի գեներալը Դավիթ Տոնոյանին մանրամասն ներկայացրեց զորքերի և մարտական իրադրության վիճակը, ծառայության յուրահատկությունները։ Տեղի ունեցավ հետաքրքիր քննարկում «RS» զորքերի մարտական հերթապահության առանձնահատկությունների և հատկապես տեխնիկական միջոցների մասին։

Պաշտպանության նախարարի պաշտոնակատարին ներկայացվեցին բացառիկ հատուկ վերահսկողական և այլ միջոցներ։ Գեներալ Քոմփորելին հատուկ շնորհակալություն հայտնեց 121 հայ խաղաղապահ սպաների և զինվորների ծառայության համար, որոնք, ըստ գեներալի, աչքի են ընկնում բարձր կարգապահությամբ, նախաձեռնողականությամբ և աննախադեպ պատրաստակամությամբ»։

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան

Նույն շարքից