Միջազգային Ռազմական 

Բելգիայում կստեղծվի կանանց հատուկ ջոկատայինների խումբ

analitik.am

Բելգիայի զինված ուժերում 2019 թվականից մինչև 2020 թվականը կստեղծվի հատուկ ջոկատայինների խումբ, որը կազմված կլինի միայն կանանց զինվորական անձնակազմից, հաղորդում է RTBF հեռարձակող ընկերությունը։

«Զինված ուժերը մտադիր են ստեղծել կանանց հատուկ ջոկատայինների խումբ, որոնք պետք է ստեղծվեն 2019 թվականից մինչև 2020 թվականը »,-ասված է հայտարարության մեջ:

Ըստ տեղեկությունների բելգիական բանակում կանանց թիվը կազմում է 27 հազար մարդ (7,8 տոկոս):

Բելգիայի քաղաքացիները, ովքեր կորոշեն զինվորական ծառայություն անցնել, մեկ տարի կստանան հիմնական ուսուցում, որից հետո իրավունք կստանան ծառայել՝ իրենց կողմից ընտրված զորամասում: Նրանք, ովքեր իրենց պիտանի չեն զգա ծառայության համար՝ սկզբնական վեց ամսվա ընթացքում կարող են լքել՝ տեղեկացնելով այդ մասին երեք օրում:

Ռազմական կրթության ծրագիրը նախատեսված է մինչև 24 տարեկան երիտասարդների և աղջիկների համար:

Առաջին վեց ամիսների ընթացքում զորակոչիկները կստանան օրական յոթ եվրոյի չափով դրամական նպաստ, չհաշված նրանցից մի քանիսի համար սահմանված որոշակի սոցիալական նպաստները: Առաջին վեցամսյա զինվորական ծառայության անցնելուց հետո զինվորները, կախված զինվորական կարգավիճակից, իրավունք ունեն ստանալ տարեկան նվազագույնը 21,994 եվրո աշխատավարձ:

Բելգիայում զինծառայության ժամկետը սահմանափակված է երեք տարի ժամկետով (չորսը սպայական թեկնածուների համար): Այդ ժամանակահատվածի վերջում զորակոչիկները կարող են դուրս գալ բանակից կամ ծառայությունը շարունակել մասնագիտական ​​հիմունքներով:

Նույն շարքից