Ռազմական 

Դավիթ Տոնոյանն առաջարկել է դիտարկել Հայաստանում աֆղանստանցի ուսանողների ուսումնառության հնարավորությունները

analitik.am

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 19-ին աշխատանքային այցով մեկնել է Աֆղանստան։

Նույն օրը ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է Աֆղանստանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Թարիք Շահ Բահրամիի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակն ու հնարավոր զարգացումները, Աֆղանստանում հայ խաղաղապահների առաքելության հետ կապված, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Դավիթ Տոնոյանն առաջարկել է պաշտպանական բնագավառում փոխգործակցության խորացման համատեքստում դիտարկել Հայաստանում աֆղանստանցի ուսանողների ուսումնառության հնարավորությունները և հումանիտար ոլորտում համագործակցության հեռանկարները։

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը ջերմ ընդունելության համար։ Թարիք Շահ Բահրամին իր հերթին գոհունակություն է հայտնել ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի այցի արդյունքների, ինչպես նաև Աֆղանստանում իրականացվող առաքելությանը հայ խաղաղապահների մասնակցության համար:

Նույն շարքից