Ռազմական 

«Իսկանդերը» միակ զսպող զինատեսակը չէ, որը մենք ունենք. Արտակ Դավթյան

Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը Գյումրիում ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ՀՀ զինված ուժերն ամեն ինչ անում են՝ Հայաստանի սահմանների անվտանգությունn ապահովելու համար, ինչպես նաև հնարավորություն ընձեռելու քաղաքական ղեկավարությանը, որ բանակցությունների ընթացքում զգան իրենց ավելի վստահ և կարողանան վստահ լինել, որ Զինված ուժերը կկատարեն իրենց խնդիրը: Այս մասին հայտնում է Ազատությունը:

Պատասխանելով ուսանողներից մեկի հարցին, ԳՇ պետը խոսել է նաև Ռուսաստանից ձեռքբերված «Իսկանդեր» հրթիռային համալիրի մասին. ««Իսկանդերը» միակ զսպող զինատեսակը չէ, որը մենք ունենք: Ունենք նաև այլ զինատեսակներ, որոնք ժամանակին կներկայացնենք: Հիմա հարմար չի ներկայացնելը, կամ հայտարարելը դրանց վերաբերյալ: «Իսկանդերը», որ ունենք, առաջին անգամ ցուցադրվեց շքերթի ժամանակ: Դրանից հետո ցուցադրելու անհրաժեշտություն ես չեմ տեսնում: Ինչ վերաբերում է զորավարժություններին, զորավարժություններ մշտապես անցկացվում են, այս տարի միայն չորս զորավարժություն է անցկացվել «Իսկանդերի» մասնակցությամբ»,-ասել է Դավթյանը:

Նույն շարքից