Առողջապահություն 

Փոխնախարարը հանդիպել է Բելառուսի առողջապահության նախարար Վալերի Մալաշկոյի հետ

analitik.am

Մինսկում ավարտվել է եռօրյա տարածաշրջանային խորհրդակցությունը` նվիրված Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներում որակյալ և ցածր գնով դեղերի, ախտորոշիչ մեթոդների հասանելիության ընդլայնմանը:

Խորհրդակցությանը մասնակցել է առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը: Միջոցառման շրջանակներում ստորագրվել են մի շարք փոխըմբռնման հուշագրեր, այդ թվում` Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների բարձրորակ և մատչելի դեղորայքի և ախտորոշիչ մեթոդների մատչելիության ընդլայնման և Մինսկի կողմից Փարիզի հռչակագրին միացած համաձայնագրի վերաբերյալ:

Միջոցառման շրջանակում փոխնախարար Ավանեսյանը հանդիպել է Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարար Վալերի Մալաշկոյի հետ: Կողմերը քննարկել են  հնարավոր համագործակցության ուղղությունները` դեղերի շրջանառության, մասնագետների վերապատրաստման, որոշ ոլորտներում բժշկական ծառայությունների մասով փորձի փոխանակման և այլ հարցերի շուրջ:

Միաժամանակ, ուրվագծվել են նաև ՀՀ առողջապահության նախարարի նախատեսվող այցի նպատակը և քննարկվելիք թեմաները:

Նույն շարքից