Ստամբուլի կենտրոնում ուսումնական թռիչքի ժամանակ ռազմական ուղղաթիռ է ընկել բնակելի տան վրա: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Հայտնվում է, որ ուղղաթիռն օդ է բարձրացել Սամանդիրից: Միջադեպի արդյունքում զոհվել է 4 զինվորական, կա մեկ վիրավոր: Ավիավթարի պատճառները դեռ հայտնի չեն:
Ուղղաթիռի ընկնելու վայր է ժամանել Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը: