Մշակույթ 

Լամբեր Վիլսոնին է տրված Կաննի կինոփառատոնի բացման և փակման արարողությունները վարելու իրավունքը

Կաննի կինոփառատոնի բացման և փակման արարողությունները վարելու իրավունքը վերապահվել է թատրոնի և կինոյի ֆրանսիացի դերասան Լամբեր Վիլսոնին:

Անցյալ տարի կինոփառատոնի բացման և փակման հանդիսավոր արարողությունները վարել է հայտնի ֆրասիացի դերասանուհի Օդրի Տոտուն: Փառատոնի ժյուրիի կազմն այս տարի կգլխավորի նորզելանդացի ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Ջեյն Քեմփիոնը:

  Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Լազուրի ափին մայիսի 14-25 անցկացվելիք միջազգային կինոփառատոնների կազմակերպչական հանձնաժողովի տնօրեն Ժիլ Ժակոբը:

 

Լամբեր Վիլսոնը նկարահանվել է ֆրանսիացի և այլ ռեժիսորների մոտ 100 ֆիլմում: Միջազգային հանդիսատեսին նա հայտնի է «Մատրիցա» եռերգության երկրորդ և երրորդ մասերից: 

Նույն շարքից