Միջազգային Ռազմական 

Իրանը մտադիր է շարունակել հրթիռային փորձարկումները

analitik.am

Իրանական զինված ուժերի ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Աբոլֆազլ Շեքարչին հայտարարել է, որ Իրանը կշարունակի հրթիռային փորձարկումները և դրա համար այլ երկրներից թույլտվություն չի խնդրի: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և հրթիռային պաշտպանության այլ միջոցների փորձարկումները նախատեսված են պաշտպանության և զսպման միջոցների համար, ամեն ինչ կշարունակվի, և մենք կշարունակենք հրթիռների փորձարկումները և մշակումը»,-հայտարարել է Շեքարչին՝ հավելելով, որ այդ հարցը դուրս է բանակցությունների շրջանակից․ «Դա վերաբերում է մեր ազգային անվտանգությանը, և մենք ոչ մի երկրից թույլտվություն չենք խնդրի դրա համար»։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Իրանը միջուկային բալիստիկ հրթիռների փորձարկումներ է անցկացրել՝ խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը: Ըստ նրա, փորձարկումները խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2231 բանաձևը: Պոմպեոն նշել է նաև, որ Միացյալ Նահանգները դատապարտում դա և կոչ է անում Իրանին անմիջապես դադարեցնել միջուկային զենքի մատակարարմանն ուղղված բալիստիկ հրթիռների հետ կապված բոլոր գործողությունները:

Նույն շարքից