Առողջապահություն 

Քննարկվել են զորակոչի ընթացքում զինապարտների բժշկական փորձաքննությանը վերաբերող մի շարք հարցեր

analitik.am

2018թ. ձմեռային զորակոչի բժշկական սպասարկման գործընթացը պատշաճ կազմակերպելու նատակով առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում ընդգրկված բժիշկ-մասնագետների հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են զորակոչի ընթացքում զինապարտների բժշկական փորձաքննությանը վերաբերող մի շարք հարցեր:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը կարևորել է հանձնաժողովի հանդեպ հասարակության վստահությունը` շեշտելով, որ պետք է բացառվեն կոռուպցիոն երևույթները, ինչպես նաև թույլ չտալ հնարավոր տարկետումներ`  կեղծ հիվանդությունների ձևակերպման միջոցով: Միաժամանակ ոլորտի պատասխանատուն ընդգծել է, որ առողջական խնդիրներ ունեցող երիտասարդների նկատմամբ ևս պետք է բարձրացնել զգոնությունը և համակողմանիորեն ուսումնասիրել բժշկական հետազոտությունների ենթարկված զորակոչիկների փաստաթղթերը` համադրելով ներկայացված գանգատների հետ:

Հանձնաժողովի մասնագետները ներկայացրել են նախորդ զորակոչի ընթացքում զինապարտների առողջական վիճակի փորձաքննության գործընթացում տեղ գտած խնդիրները:

Քննարկվել է նաև կառավարության «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության  աստիճանը  որոշող  հիվանդությունների  ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի  առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» N 404 – Ն որոշման վերանայման անհրաժեշտությունը:

Նույն շարքից