Առողջապահություն 

Ուսումնասիրվում է էստոնիայի առողջապահական համակարգը

analitik.am

Ասիական զարգացման բանկի կողմից կազմակերպված ծրագրի շրջանակներում առողջապահության նախարարության մասնագետներն ուսումնական այցով գտնվում են Տալլինում` ծանոթանալու և ուսումնասիրելու էստոնիայի առողջապահական համակարգի վերջին զարգացումները և փորձը:

Էստոնական կողմի ներկայացուցիչ Մելիտա Սողոմոնյանի ուղեկցությամբ հայկական պատվիրակությունն այցելել է Էստոնիայի սոցիալական նախարարություն: Գործընկերները ներկայացրել են Էստոնիայի առողջապահական ծառայությունների կառուցվածքն ու ֆինանսավորումը, ինչպես նաև բավականին կարճ ժամանակահատվածում իրականացված լայնածավալ բարեփոխումները։ Մասնավորապես նշվել է, որ Էստոնիայում 94% ծածկույթով գործում է պետական պարտադիր բժշկական ապահովագրության համակարգ, ընտանեկան բժիշկների անկախ պրակտիկաների ներդրմամբ  զարգացել է առողջության առաջնային պահպանման օղակը, որի հաշվին կրկնակի կրճատվել և արդիականացվել է երկրորդային օղակը. հիվանդանոցների միավորում, փակում, վերապրոֆիլավորում,  և այսօր գործում է ընդամենը թվով 20 ռազմավարական հիվանդանոց, որոնց հետ կնքվում են ծառայությունների մատուցման պայմանագրեր  պետական ապահովագրական գործակալության կողմից:

Մանրամասն ներկայացվել են նաև առողջապահական տեղեկատվական և e-health համակարգերը:

Ծրագրի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ էստոնական ապահովագրության հիմնադրամի ներկայացուցիչների հետ, այցեր առողջության առաջնային պահպանման օղակ և հիվանդանոցներ:

Նույն շարքից