Առողջապահություն 

Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը՝ Ռուսաստանի Դաշնությունում

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում` մասնակցելու Օբնինսկում կայանալիք Հայ-ռուսական առողջապահական 4-րդ համաժողովին:

Այցի շրջանակներում Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը Արսեն Թորոսյանը հանդիպել է ռուսաստանաբնակ հայազգի բուժաշխատողներին, առողջապահության  ոլորտի կազմակերպիչներին ու գործիչներին:

Նախարարի պաշտոնակատարը ողջունելով գործընկերներին` շեշտել է, որ նոր Հայաստանի կառուցման գործում հատկապես կարևոր են անմիջական շփումները` ընդգծելով հայազգի բժիշկների, ոլորտի կազմակերպիչների  դերակատարությունը առողջապահության համակարգի զարգացման հարցում: Արսեն Թորոսյանը կոչ է արել ավելի պրոակտիվ լինել հայրենիքի հետ կապված նախաձեռնություններում։

Հայկական պատվիրակությունը ներկայացրել է նաև 2019 թվականի հուլիսին Երևանում սպասվող Հայաստանի բժշկական միջազգային 5-րդ գիտաժողովի նախապատրաստական աշխատանքները` հրավիրելով ռուսաստանաբնակ հայրենակիցներին մասնակցելու միջոցառումներին։

Դեսպանատան ոչ պաշտոնական ընդունելությանը մասնակցել են նաև ՌԴ առողջապահության նախարարի տեղակալներ Դմիտրի Կոստենիկովը և Օլեգ Սալագայը։

Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ առողջապահության նախարարի տեղակալ Դմիտրի Կոստենիկովի ուղեկցությամբ այցելել է նաև Մոսկվայի նահանգի ուրոլոգիայի հիմնադիր, արվեստի սիրահար Արամ Աբրահամյանի 120 ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը։

  • 49
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    51
    Shares

Նույն շարքից