Առողջապահություն 

Համաժողովն ամրագրվել է հայտարարությամբ

Ռուսաստանի Դաշնության Օբնինսկ քաղաքում`Ա.Ֆ.Ցիբի անվան Ռադիոլոգիայի ազգային կենտրոնում անցկացվել է հերթական հայ-ռուսական առողջապահական 4-րդ համաժողովը, որին մասնակցել է ՀՀ առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը:

Նշենք, որ 2014 թվականից Հայաստանի և Ռուսաստանի միջև առողջապահության բնագավառում համագործակցությունը սկսել է նոր թափ ստանալ` հայ-ռուսական առողջապահական համաժողովների շնորհիվ, որոնք տարին մեկ անցկացվում են Հայաստանում ու Ռուսաստանում:

4-րդ հայ-ռուսական առողջապահական համաժողովը մեկնարկել է հատուկ հիշատակումով` հարգանքի տուրք մատուցելով Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի զոհերին և այն բժիշկներին, որոնք հերոսաբար փրկել են հարյուրավոր կյանքեր։

Այնուհետև քննարկվել են բազմաթիվ հարցեր, որոնք զգալի առաջընթաց կապահովեն երկկողմ գործակցությունում:
Կայացել է երկու երկրի առողջապահության նախարարների հանդիպումը, որի ընթացքում ընդունվել է եզրափակիչ փաստաթուղթ, որով մատնանշվել են համագործակցության ուղղությունները։

Մասնավորապես, գիտակցելով Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների բարօրության և բարգավաճմանն ուղղված առողջապահության զարգացման կարևորությունը` կողմերը որոշել են աջակցել պետություն-մասնավոր փոխգործակցությանը և բժշկական տուրիզմի զարգացմանը, այդ թվում ուռուցքային հիվանդությունների կանխարգելման և բուժման գործում, համատեղ գիտական կոնֆերանսների անցկացման միջոցով իրականացնել փորձի փոխանակում` ռադիոլոգիայի ոլորտում, նպաստել Հայաստանի և Ռուսաստանի գիտական բժշկական կազմակերպությունների համագործակցության ամրապնդմանը, անցկացնել ծխախոտի օգտագործման նվազեցմանն ուղղված խորհրդատվություններ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հաջորդ հայ-ռուսական ֆորումը տեղի կունենա 2019թ. աշնանը այս անգամ արդեն Հայաստանում, որին ընդառաջ կհրապարակվի «Հանրային առողջապահություն» գիտական համատեղ ամսագիրը:

  • 54
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    54
    Shares

Նույն շարքից