Մշակույթ 

Նկարչուհին անհավանական տեսարաններ է պատկերում՝ նկարազարդելով մարդկանց մարմինները . լուսանկարներ

 

Նկարչուհի Ալեքսա Միդը յուրօրինակ նկարչական ներկերով այնպես է նկարազարդում մարդկային մարմինը, որ  իրական կտավի տպավորություն է ստեղծվում: Նրան դա անել հաջողվում է՝ ներկերի օգնությամբ ընդգծելով իր մոդելների դիմային առանձնահատկություններն ու ստվերներ հաղորդելով դրանց:

 

 Այնուհետև նկարչուհին լուսանկարում է իր նկարած մարդկանց՝ տարբեր իրավիճակներում, որի արդյունքում ստացված լուսանկարները 2D մակերևույթի տպավորություն են ստեղծում, մինչդեռ իրականում մարդիկ պարզապես՝ հայտնվում են իր կերտած կերպարների հետ՝ նույն լուսանկարի հետին ֆոնին:

Ալեքսա Միդն ավանդական դիմանկարիչ է, սակայն նա աշխատում է անսովոր կտավների՝ մարդկային մարմինների հետ: Կիրառելով trompe l’oeil դասական մոտեցումը, որի շնորհիվ երկչափ պատկերը եռաչափ են երևում, և այն առաջին պլանում է հայտնվում: 


 

Alex-Meade-01

Alex-Meade-02

Alex-Meade-03

Alex-Meade-04

Alex-Meade-06

Alex-Meade-07

Alex-Meade-08

Alex-Meade-09

Alex-Meade-10

Alex-Meade-11

Alex-Meade-14

Alex-Meade-15

 

 


Նույն շարքից