Միջազգային Ռազմական 

ԵՄ-ն կոչ է արել Թուրքիային չիրականացնել ռազմական գործողություն Սիրիայում քրդերի դեմ

analitik.am

Եվրամիությունը կոչ է արել Թուրքիային չիրականացնել ռազմական գործողություն Սիրիայի հյուսիսում գտնվող քուրդ զինյալների դեմ:

«Մենք սպասում ենք, որ թուրքական իշխանությունները ձեռնպահ կմնան միակողմանի գործողություններից, որոնք կարող են խաթարել կոալիցիայի ջանքերը IG-ի դեմ (Իսլամական պետության ահաբեկչական խումբ), կամ Սիրիայում լրացուցիչ անկայունության վտանգի ստեղծումից»,-հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկի Մոգերինին՝ Բրյուսելում։

Ավելի վաղ, ուրբաթ օրը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է ռազմական գործողություններ սկսել Սիրիայի Մանբիջե շրջանում սիրիական քրդերի ինքնապաշտպանական ուժերի դեմ, եթե ԱՄՆ-ն դուրս չհանի նրանց այնտեղից։ Նույն օրը Սիրիայի իրավիճակը հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Նույն շարքից