Միջազգային Ռազմական 

Հայտնի է վեցերորդ սերնդի ամերիկյան կործանիչի արժեքը

analitik.am

«F-15C / D» և «F-22» կործանիչներին փոխարինող ամերիկյան նոր կործանիչի արժեքը կարող է հասնել 300 մլն դոլարի: Այս մասին հայտնում է «Defense News»-ը:

Նշվում է, որ վեցերորդ սերնդի առաջին այս ինքնաթիռը շահագործման կհանձնվի 2030 թվականին:

ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, կործանիչը կունենա ավելի մեծ շարք, քան «F-22»-ը և կստանա ավելի կատարելագործված անտեսանելիության համակարգ:

Նոր ինքնաթիռները նախատեսված են ամրապնդելու ԱՄՆ ռազմաօդային ուժերը, որը զինված է երկու հինգերորդ սերնդի ինքնաթիռներով՝ «F-22 Raptor» և »F-35 Lightning II», վերջինը՝ «F-35»-ը պարբերաբար քննադատվում էր բարձր արժեքի և տարբեր տեխնիկական խնդիրների համար:

Նույն շարքից