Ռազմական 

ՀՀ պաշտպանության նախարարությունը մրցույթ է հայտարարում

analitik.am

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ պաշտպանական համակարգում գիտահետազոտական աշխատանքների կատարման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի նպատակային օգտագործելու նպատակով:

Մրցույթին կարող են մասնակցել 2018թ. ձմեռային զորակոչի ենթակա խորը մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու գործնական հմտու­թյուններ ունեցող զորակոչիկները՝ հետևյալ մասնագիտություններով.

ա. ֆիզիկա,

բ. ռադիոֆիզիկա,

գ. ռադիոտեխնիկա,

դ. քիմիա,

ե. թվային տեխնոլոգիաներ (կառավարման և տեղեկատվական),

զ. ռոբոտատեխնիկա,

է. ԱԹՍ-ներ,

ը. մեքենաշինություն,

թ. սարքաշինություն,

ժ. օպտոէլեկտրոնիկա:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև ս.թ. դեկ­տեմ­բերի 29-ը կարող են գրանցվել http://rapk.mil.am հղումով:

Տեխնոլոգիական վաշտի համալրման ենթակա հաստիքների քանակը 10 է:

Մրցույթը կանցկացվի 3 փուլով.

1-ին փուլ՝ տրամաբանական թեստ, 09.01.2019թ., ժամը 1100-ին, «Այբ» դպրոցում (Թբիլիսյան խճուղի 11/11):

Թեստավորման փուլի քննության ուղեցույցին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:

1-ին փուլի արդյունքների բողոքարկման դիմումի ձևը:

2-րդ փուլ՝ մասնագիտական քննություն, 13.01.2019թ., ժամը 1100-ին, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում (Հ. Հակոբյան փ., 3):

2-րդ փուլի արդյունքների բողոքարկման դիմումի ձևը:

 

3-րդ փուլ՝ հարցազրուց, 18.01.2019թ., ժամը 1100-ին, Երևանի մաթեմա­տի­կական մեքենա­նե­րի գիտահետազոտական ինստիտուտում (Հ. Հակոբյան փ., 3):

Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝ +374 10 66 81 66:

Մրցույթին մասնակցող զորակոչիկն իր հետ պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ, իսկ http://rapk.mil.am հղումով գրանցված լինելու դեպքում՝ նաև համապա­տաս­խան բարձ­րագույն կրթության ավարտական վկայականի պատճենը կամ, եթե առկա չէ ավարտական վկա­յականը՝ համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք՝ ավարտական քննությունները հանձնած լինելու վերաբերյալ, ինքնակենսագրություն, զինվորական ծառայությանը պիտանիության աստիճանի (պիտանի կամ սահմանափակումով պիտանի) վերաբերյալ տեղեկանք:

Մրցույթի կարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով (հավելված 7):

 

Նույն շարքից