Ռազմական 

Հարավային ռազմական օկրուգի տանկերը ոչնչացնում են պայմանական թշնամու թիրախները

analitik.am

ՌԴ ԶՈՒ հարավային ռազմական օկրուգի բազայում, տանկային ստորաբաժանումների զինծառայողները սկսել են արկերով գործնական կրակային վարժանքները: Այս մասին տեղեկանում ենք Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից։

«Ալագյազ» բարձր լեռնային շրջանում «T-72B» տեսակի տանկով իրականացնում են առաջադրանք՝ կապված առաջացող և շարժվող թիրախները ոչնչացնելու հետ։

Տակտիկական գործողությունների անցկացման ընթացքում զինծառայողները գործնականում զարգացնում են շրջանցում, ներխուժում և հարձակում: Գործնականում սպաները որոշումներ են կայացնում ժամանակակից զինված հակամարտությունների փորձի հիման վրա:

Հայաստանում ռուսական ռազմակայանի մոտ 100 զինծառայողներ մասնակցում են տանկային ստորաբաժանումների պատրաստմանը և ներգրավված են մինչև 50 միավոր ռազմական տեխնիկա:

Նույն շարքից