Միջազգային Ռազմական 

Իսպանիայի ԱԳՆ-ն քննադատել է Սիրիայից զորքերը դուրս բերելու Թրամփի որոշումը

Իսպանիայի արտաքին գործերի նախարար Ժոզեֆ Բորրելը հայտարարել է, որ Սիրիայից զորքերը դուրս բերելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը ստեղծում է անորոշ իրավիճակ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«ԱՄՆ-ի զորքերը Սիրիայից դուրս բերելու նախագահ Թրամփի այս որոշումը, որոշակի հարցեր է առաջացնում և անորոշություն է ստեղծում: Մի կողմից, Սիրիայի տարածքում ջիհադիստական ​​ահաբեկչության լիակատար պարտությունը․․․լիարժեք չիրականացված փաստ, և արդյունքում լուրջ կասկածներ են առաջանում։ Մյուս կողմից, նոր իրավիճակը կարող է բարդացնել այն գործընթացը, որը ՄԱԿ-ը փորձում է գործի դնել: Բացի այդ, կան հարցեր, կապված Ռուսաստանի և Իրանի ներկայության փոփոխության մասին՝ արդյունքում առաջացող աշխարհաքաղաքական հետևանքներով»,-գրել է Բորրելն իր Twitter-ի էջում:

Նա նաև ասել է, որ նման իրավիճակները խոսում են «Եվրոպայի իսկապես ռազմավարական ինքնավարության անհրաժեշտության մասին», մինչդեռ նա կասկածի տակ չի դնում ՆԱՏՕ-ի կարևորությունը:

Նույն շարքից