Գիտություն 

Ռուսաստանի մանկավարժական համալսարաններում հայերենի դասընթացներ չկան. Դ․ Գյուրջինյան

analitik.am

ՀՀ ԿԳՆ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, Եվրասիական միության մանկավարժական բուհերի միության նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ Ալեքսեյ Լուբկովի գլխավորած պատվիրակության հետ: Պատվիրակության կազմում էին Գեղեցիկ արվեստների ինստիտուտի տնօրեն Անդրեյ Կոնովալովը, միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Օլգա Մորոզովան և Գեղեցիկ արվեստների ինստիտուտի դոցենտ, «Ժամ» հանդեսի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանը:

Ալեքսեյ Լուբկովը ներկայացրել է իր ղեկավարած կառույցի ավանդույթները, ձեռքբերումները և ծրագրերը, անդրադարձել ռուսերենի հարցերով զբաղվող ռուսաստանյան համերկրային կառույցներին, հետաքրքրվել Լեզվի կոմիտեի աշխատանքով:

Դավիթ Գյուրջինյանն իր հերթին ներկայացրել է Լեզվի կոմիտեի գործառույթները: Նա հանդիպման մասնակիցների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանի մանկավարժական համալսարաններում հայերենի դասընթացներ չկան, հայոց լեզվի մասնագետներ չեն պատրաստվում այն դեպքում, երբ Ռուսաստանի հայությունը պատկառելի թիվ է կազմում, և հայերենի ուսուցմամբ դպրոցների և դասարանների բացակայության պայմաններում հայերը կորցնում են հայոց լեզուն: Նա հիշեցրել է նախախորհրդային Ռուսաստանում հայերենի ուսումնասիրության և դասավանդման ավանդույթները (Մոսկվայի Լազարյան ճեմարան, Սանկտ Պետերբուրգի համալսարան և այլն):

Ռուսաստանյան պատվիրակության ղեկավարը դրական է արձագանքել առաջարկությանը՝ նշելով, որ գործնական քայլեր կարվեն Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում հայերենի ուսուցում կազմակերպելու ուղղությամբ:

Նույն շարքից