Միջազգային Ռազմական 

Մոսկվան անհանգստացած է Սիրիայի վրա Իսրայելի հարձակումներից /տեսանյութ/

Մոսկվան լրջորեն անհանգստացած է Իսրայելի կողմից Սիրիայի վրա հարվածներ հասցնելու փաստով, ինչպես նաև այն, թե ինչպես է իրականացվել այն:

Չորեքշաբթի օրը, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի օդուժի վեց «F-16» ինքնաթիռ Սիրիայի վրա օդային հարձակում է սկսել, այդպիսով ուղղակի սպառնալիք ստեղծելով երկու ուղևորատար ինքնաթիռների համար: Ի պատասխան, Սիրիայի օդային պաշտպանությունը ոչնչացրել է 16 իսրայելական օդային ռումբերից 14-ը: Սիրիայի բանակի 138-րդ բրիգադի լոգիստիկ կենտրոնի տարածքում երկու իսրայելական օդային ռումբի պայթյունի արդյունքում երեք սիրիացի զինծառայող է վիրավորվել։

Ավելի վաղ, «SANA» սիրիական պետական ​​գործակալությունը տեղեկացնում էր, որ Իսրայելի օդուժը գիշերը հրթիռակոծության է ենթարկել Դամասկոսը, հրթիռների մեծ մասը ոչնչացվել է, սակայն երեք սիրիական զինվոր է վիրավորվել, ինչպես նաև վնասվել է զինամթերքի պահեստը: Նշվում է, որ վերոնշյալ հարձակումը տևել է ավելի քան 1,5 ժամ, որն աննախադեպ է իր տևողությամբ։

Նույն շարքից