Մշակույթ 

Աճուրդի կհանվի Պիկասոյի սիրուհի և մուսա Դորա Մաարի դիմանկարը

Պաբլո Պիկասոյի և Կլոդ Մոնեի կտավները թոփ-լոտեր կդառնան Նյու Յորքում Christie’s աճուրդի տան գարնանային աճուրդներում, որտեղ կներկայացվեն իմպրեսիոնիստների և մոդեռնիստների աշխատանքները:

 

Ընդհանուր առմամբ հավաքորդների ուշադրությանը կներկայացվի Պիկասոյի 13 աշխատանք, որոնք պատկանում են նրա ստեղծագործական կյանքի տարբեր շրջաններին, այդ թվում՝ նկարչի մեկ այլ սիրուհու՝ Մարիա Թերեզա Վալտերի դիմանկարը:

Ինչպես հայտնել են Christie’s-ի ներկայացուցիչները, մայիսի 6-ի աճուրդի գլխավոր լոտերից մեկը կդառնա 1942 թվականին Պիկասոյի նկարած «Կնոջ դիմանկարը»: Կտավում պատկերված է ֆրանսիացի նկարչուհի Դորա Մաարը, ով ինը տարի շարունակ եղել է Պիկասոյի սիրուհին և մուսան: Նկարի արժեքը գնահատվում է 25-35 միլիոն դոլար:

 

 Christie’s-ի աճուրդում կհայտնվեն նաև Վասիլի Կանդինսկու, Պյեր Օգյուստ Ռենուարի, Սալվադոր Դալիի և Ժորժ Բրակի աշխատանքները: Ընդհանուր առմամբ աճուրդում կներկայացվի 54 լոտ: ԱՃուրդի կազմակերպիչներն ակնկալում են ստանալ 245 միլիոնից ավելի դոլար։

Աճուրդի ևս մի գլխավոր լոտ է լինելու Կլոդ Մոնեի «Ջրաշուշանները» հայտնի շարքի նկարներից մեկը, որի արժեքը գնահատվում է 25-35 միլիոն դոլար:

 

Նույն շարքից