Միջազգային Ռազմական 

ԱՄՆ զորքերի մի մասն անորոշ ժամկետով կմնան Սիրիայի հարավում

analitik.am

ԱՄՆ զորքերի մի մասը կարող է անորոշ ժամկետով մնալ Սիրիայի հարավում։ Այս մասին հայտնում է NBC-ն՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան աղբյուրին։

Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զորքերի լիարժեք դուրսբերման ժամկետներ չի հայտնել, սակայն ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Սիրիայում մնացած ԻՊ-ի ահաբեկիչները կոչնչացվեն մի քանի շաբաթվա ընթացքում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Թրամփը հայտարարել է Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման մասին, նման որոշումը բացատրելով ահաբեկիչների նկատմամբ վերջնական հաղթանակով։

Նույն շարքից