Ռազմական 

Վերանայում չի լինելու. ԳՇ պետը զորակոչը վիճակահանությամբ անցկացնելու մասին

analitik.am

Վերանայումներ չեն լինելու, արդարացված է, այս պահի դրությամբ բողոքներ չկան, դրա համար այս պահին որևէ նոր բան մտածելու անհրաժեշտություն չկա, եթե առաջարկներ լինեն, պատրաստ ենք քննարկել: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ խոսելով զորակոչի ընթացքում վիճակահանության մասին:

Պարոն Դավթյանը խոսեց նաև վարորդ զինծառայողների վերապատրաստման և ավտոպարկի հնարավոր թարմացման մասին՝ հաշվի առնելով միջադեպերը, որոնք գրանցվում են բանակում: ԳՇ պետը խորհուրդ տվեց համեմատել քաղաքացիական կյանքում տեղի ունեցող պատահարների թիվը բանակում գրանցվող դեպքերի թվի հետ. «Իհարկե մենք հետևություններ անում ենք յուրաքանչյուր դեպքից հետո: Մենք ավելի ենք խստացրել վերապատրաստման գործընթացը, ավելի կոշտ պահանջներ ենք ներկայացնելու, որպեսզի ավելի լուրջ ուշադրություն դարձվի»:

Նույն շարքից