Ռազմական 

Վարչապետի, Պաշտպանության նախարարի որդիներն էլ են ծառայում բանակում․ ԶՈւ ԳՇ պետը՝ պաշտոնյաների տղաների ծառայության մասին

analitik.am

Գլխավոր շտաբը որևէ տարբերություն չի դնում զինծառայողների միջև: Այսօր՝ հունվարի 8-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ խոսելով պաշտոնյաների որդիների ծառայության մասին՝ հավելելով, որ իրենց համար կարևոր չէ, թե ինչ սոցիալական պայմաններ ունի տվյալ զինծառայողը. «Բոլորն ըստ կարգի զորակոչվում են և զորացրվում, որևէ տարբերակում չկա»:

Ինչ վերաբերում է հարցին, թե ծառայում են արդյո՞ք բարձրաստիճան պաշտոնյաների որդիները, Դավթյանը հայտարարեց, որ լրագրողները կարող են պաշտոնական հարցում ուղարկել տվյալ պաշտոնյաներին և իմանալ. «Ես չեմ հետաքրքրվում՝ որևէ պաշտոնյայի տղա գնում է բանակ, թե՝ ոչ: Մենք որևէ տարբերակում չենք դնում, բոլորը հավասար են: Վարչապետի, Պաշտպանության նախարարի որդիներն էլ են ծառայում բանակում, ինչու պետք է առանձնահատուկ հետաքրքրվենք մյուսների երեխաների բանակ գնալ-չգնալով»:

Խոսքի վերջում պարոն Դավթյանը բարի ծառայություն մաղթեց բոլոր զինվորներին և նորակոչիկներին:

Նույն շարքից