Ռազմական 

Նորակոչիկների մոտ ամենաշատը հանդիպող հիվանդությունները

analitik.am

Նորակոչիկների մոտ ամենաշատ հանդիպող հիվանդություններն են սրտանոթային, ալերգիկ, մաշկային հիվանդությունները: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի գլխավոր զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանը:

Մուրադյանը խոսեց նաև արտասահմանից Հայաստան ժամանող և զինվորական ծառայության անցնող քաղաքացիների մասին՝ հայտնելով, որ նման քաղաքացիներ այս զորակոչին էլ կան, իսկ վերջնական թվեր կտրվեն զորակոչից հետո:

Ինչ վերաբերում է բանակում մարդկային ռեսուրսի հարցին, Հայաստանի գլխավոր զինվորական կոմիսարը նշեց, որ Զինված ուժերում համալրման հարցում խնդիրներ չկան. «Եթե պարտադիր զինվորական ծառայության անցնող 18 տարեկան քաղաքացիների թիվը պակասի, մենք թիվը կլրացնենք պայմանագրայիններով»:

Նույն շարքից