Զինված ուժերի 2019թ. պատրաստության պլանի համաձայն հունվարի 10-ից 11-ը 3-րդ բանակային զորամիավորումը մասնակցել է զինված ուժե-րում անցկացվող շտաբային մարզումներին:
Մարզումների ընթացքում ներմուծականների միջոցով զարգացվել է իրադրությունը, առաջադվել են տարբեր պայմանական խնդիրներ, դրանց լուծման համար ըստ ուղղությունների ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ:
Միջոցառման արդյունքում զորամիավորման ենթակա ստորաբաժանումների շտաբերը, զորատեսակներն ու ծառայությունները ևս մեկ անգամ հաստատել են, որ ունակ են լուծել առաջադրված ցանկացած մարտական խնդիր: